Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է որոշում՝ համաձայնություն տալ «ՀՀ կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կողմերը կնքում են այդ համաձայնագիրը` երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությանը զարկ տալու համար: Կողմերը կամրապնդեն և կխթանեն զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը` երկու երկրներում գործող օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների շրջանակներում: Կողմերը կաջակցեն իրենց երկրներում զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով: Կողմերը, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը: Կողմերը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջության բնագավառի վիճակագրության և այլ տեղեկատվության, ներառյալ` երկու երկրների զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրավական ակտերի և այլ կանոնակարգերի, հետազոտությունների, ինչպես նաև գովազդային նյութերի փոխանակմանը:
Երկու երկրների միջև մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով կողմերը կխրախուսեն երկու երկրներում մշակութային միջոցառումների, փառատոների, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպումը և դրանց փոխադարձ մասնակցությունը: