Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կառավարության այս շաբաթվա նիստում ընդգրկված է որոշում՝ համաձայնություն տալ «ՀՀ կառավարության և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կողմերը գործող ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու միջոցով պաշտպանական հնարավորությունների ուժեղացման նպատակով ցանկանում են հաստատել ձևական և իրավական հենք սովորական պաշտպանական տեխնոլոգիաների վերաբերյալ համագործակցության համար: Այս նպատակով ու հեռանկարում ունենալով ուժեղացնել պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները, կողմերը միջոցներ կձեռնարկեն` խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում:
Կողմերի միջև համագործակցությունը կներառի հետևյալ ոլորտները`
զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,
կողմերի՝ պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների գործառույթների հետ կապված հարցեր և կողմերի՝ ռազմական հետազոտություններ իրականացնող մարմինների միջև երկխոսություն,
ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտում փորձի փոխանակման հետ կապված համագործակցություն,
զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,
ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտություններ և զարգացում, ինչպես նաև երկու կողմերի աջակցությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության համատեղ արդյունաբերությունների ընդլայնման նախաձեռնություններ,
ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում,
կողմերի փոխադարձ համաձայնությամբ` նշված ոլորտներից բացի այլ ոլորտներ: