|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու նիստ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի, և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ` բնակարան է հատկացվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը:
Նիստի ավարտից հետո տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ավագանին որոշել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ այդ տարածքում Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով:
Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 18-ին: