|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի հետ, որի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այդ երազանքը իրականություն դարձավ, և Հովիկն իր ընտանիքի հետ կարողացավ ներկա լինել Հայաստան-Մոնտենեգրո խաղին։ Սկզբում, ինչպես բոլորը, նա նույնպես տխրում էր, երբ մեր հավաքականը չէր կարողանում գոլ խփել, իսկ երկրորդ խաղակեսում ուրախությանը չափ ու սահման չկար։ Հանդիպումից հետո իրականացավ նրա բուն երազանքը` Հովիկը հանդիպեց Հենրիխ Մխիթարյանի հետ, խնդրեց նրա ստորագրությունը և լուսանկարվեց։ Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը: