կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 16:40
Մշակույթ

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ դժվար է վստահել ինչ-որ համակարգի. Լուսիկ Ագուլեցին նույնպես դեմ է

Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ դժվար է վստահել ինչ-որ համակարգի. Լուսիկ Ագուլեցին նույնպես դեմ է

Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին նույնպես, ի թիվս այլ հայտնի մարդկանց, դեմ է պարտադիր կենսաթոշակայինին:

 

Տիկին Ագուլեցին yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը դեռ շատ լավ է հիշում ավանդների հետ կապված դառը փորձը: «Տարիներ առաջ, երբ Եղեգնաձոր էի գնացել` նկարելու, մի տղամարդ ինձ 12 գրքույկ բերեց, ցույց տվեց, թե` տե'ս` որքան գումար եմ բանկ գցել, մի քանի տարի հետո այդ գումարը կհանեմ, տղաներիս հերթով կամուսնացնեմ /4 տղա ուներ/: Տարիներ հետո եղավ այն, ինչ եղավ, այսինքն` մենք դաժան փորձ ունենք, մենք գիտենք` նախկինում ինչ է եղել, երբ գումարը վստահել ես, բայց չես ստացել փոխհատուցում: Հիմա էլ մենք այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ վստահել ինչ-որ համակարգի դժվար է»,- ասաց տիկին Ագուլեցին:

 

Նա նշեց նաև, որ իր աղջիկն, օրինակ, երիտասարդ է և գուցե համաձայնի օրենքի կիրառմանը, քանի որ չի տեսել այն, ինչ իր սերունդն է ապրել. «Բայց ես ինչպե՞ս կուզենամ: Քույրս լիքը գումար դրեց բանկ, գնաց-կորավ, իսկ ես իմ գումարներով թանգարան բացեցի, իմ տունը դարձել է թանգարան»: