|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, 4 սենյականոց բնակարան կնվիրի։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
«Նման դեպքեր էլի եղել են, երբ Մայր Աթոռը տարբեր հանգամանքներում գտնվող ընտանիքներին, օրինակ` ազատամարտիկների ընթանիքներին բնակարան է ընծայել: Կարապետյանների դեպքում այլ պարագա էր` բազմազավակ ընտանիք, որը կարիք ուներ պայմանների բարելավման, և Մայր Աթոռն էլ հանձն առավ լուծել այդ խնդիրը»,- ասաց տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ Կարապետյաններն ապրում են Մեծամորի հանրակացարանում` վարձակալությամբ: