|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ս. Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով հաշվետու ելույթով է հանդես եկել և ներկայացրել չորս տարվա ընթացքում Հայաստանի ազգային կինոակադեմիայի կատարած աշխատանքները:
Դավիթ Մուրադյանի առաջարկով Հայաստանի ազգային կինոակադեմիայի հաջորդ փուլի ղեկավարման համար նախագահ է ընտրվել Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հայաստանի ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար է ընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Մարտ ամսին, Հարություն Խաչատրյանի ղեկավարությամբ, կգումարվի Հայաստանի ազգային կինոակադեմիայի բաց նիստը, որի ընթացքում կներկայացվեն հաջորդ երկու տարիների գործունեությանը ծրագիրն ու կազմակերպության թարմացված կանոնադրությունը: