|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա «Ուղերձ առ մարդը» 21-րդ միջազգային կինոփառատոնը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի բաժնից տեղեկացնում են, որ փառատոնի միջազգային ժյուրի է հրավիրված նաեւ հայ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին` Իտալիայից, Անտոնիո Դելգադոն` Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը` Լեհաստանից եւ Վիտալի Մանսկին` Ռուսաստանից:
Հարություն Խաչատրյանի «Կոնդ» եւ «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին` «Ուղերձ առ մարդը» առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը այս փառատոնում արժանացել է երեք մրցանակի:
Փառատոնի նախագահն է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը եւ հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը: