Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 19-26-ը տեղի է ունեցել Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնը: ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մոսկվայի ՄԿՓ-ում հանդես եկավ որպես վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթային ժյուրիի պատվավոր անդամ:
Փառատոնի շրջանակներում հունիսի 25-ին «Իլյուզիոն» հեղինակավոր կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորի 60-ամյա հոբելյանին նվիրված ստեղծագործական երեկոն, որի ընթացքում կայացավ հանդիպում Հարություն Խաչատրյանի հետ և նրա լիամետրաժ դեբյուտի՝ «Քամին ունայնության» (1989) ֆիլմի ցուցադրությունը: Երեկոյի անակնկալներից էին ռեժիսորին հանձնված երկու մրցանակները: Մոսկվայի միջազգային կինոփառատոնը ռեժիսորին հանձնեց մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան Հարություն Խաչատրյանին իր հերթին պարգևատրեց հեղինակավոր «Փիղ» մրցանակով` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և միջազգային կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար:
«Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար նկարահանել է շուրջ 25 տարի, նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսներն են: