|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա:
Ըստ AA-ի՝ Մերկելի այցը կայացել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրավերով: Դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ Մերկելը թուրքերենով ողջունել է զինվորներին՝ ասելով. «Ողջույն, ասկյա\'ր»:
Կայքը հայտնում է, որ Մերկելը Դավութօղլուից հետաքրքրվել է մայրաքաղաք Անկարայի բնակչությամբ: Դավութօղլուի խոսքով՝ Անկարայի բնակչության թիվը 6 միլիոն է:
Այնուհետև, Դավութօղլուի ուղեկցությամբ, Գերմանիայի կանցլերն այցելել է Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան, ուր հուշատետրում գրառում է արել. «Թուրքիայի և Գերմանիայի ժողովուրդները հատուկ բարեկամական հարաբերությունների մեջ են: Խորին հարգանքներս` ժամանակակից Թուրքիայի Հանրապետության նախահայր և դեպի Եվրոպա տանող ճանապարհի կերտող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին»:
Այցի շրջանակներում կքննարկվեն Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, երկկողմ, ինչպես նաև փախստականներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ երկու ամսվա ընթացքում սա Մերկելի երկրորդ այցն է Թուրքիա: