Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Բրիտանական «Նյու սթեյթսմեն» պարբերականը 2011 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, քանի որ հենց նրանից է կախված եվրագոտու ֆինանսական ճգնաժամի լուծումը եւ համաշխարհայինտնտեսության մեւ իրադարձությունների հետագա ընթացքը:
Աշխարհի ճակատագիրը վճռող 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է ամերիկացի գեներալ Դեւիդ Պետրեուսը, որը հանգուցային դեր է խաղացել Իրաքում «Ալ Քաիդա»-ի ջախջախման գործում, իսկ այժմ զբաղեցնում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը:
«Ազդեցիկների» եռյակը եզրափակում է չինացի նկարիչ ու մտածող Այ Վեյվեյը:
Ցուցակում են հայտնվել նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: