Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-08 21:45
Քաղաքական

«Ողջույն ուժեղ հայերին, Ալիևի փչած փուչիկը պայթեցնելու ենք, 3-րդ համարը գալիս է»․ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը

«Ողջույն ուժեղ հայերին, Ալիևի փչած փուչիկը պայթեցնելու ենք, 3-րդ համարը գալիս է»․ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ամփոփեցին քարոզարշավի առաջին օրը, որից հետո քայլերթով շարժվեցին դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին տեսակցելու՝ վանկարկելով «Սամվել վարչապետ»։

 Իր առանձնատան մոտ դիմավորելով աջակիցներին՝ Սամվել Կարապետյանն իր ելույթում ընդգծեց․ «Մեր երկիրն ազատագրելու ենք՝ մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից․․․ Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, Ալիևի մարզպետը ութ տարի կերակրեց մեր ժողովրդին իր ստերով, Ալիևի մարզպետը խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև, և միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև․․․ Բոլորս միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել»։
 

 Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։