|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Արարատի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել դիտավորությամբ ուրիշի գույքը ոչնչացնելու վերաբերյալ գործը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հ. Հովհաննիսյանը, իր որդու կողմից անչափահաս հարևանուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մասին՝ վերջինիս և նրա հոր` Վ.Մինասյանի կողմից սուտ տեղեկություններ տարածելու հարցի շուրջ նրանց հետ ունեցած անբարյացակամ փոխհարաբերություններից ելնելով, Վ.Մինասյանի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 8-ին գնացել է նրա տուն և իր հետ վերցրած փայտով հարվածել ու կոտրել է նրա տան 1-ին հարկի եվրոպատուհանների ապակիներն ու պատուհանների 2 հատ ցանցերը, ինչի հետևանքով Վ.Մինասյանին պատճառվել է 42.056 ՀՀ դրամի նյութական վնաս:
Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի հատկանիշներով և որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: