| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 14-ին` ժամը 15.50-ին և ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Վիլիկ Պ.-ն և 1966 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, Ագարակ գյուղում, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Էդիկ Պ.-ն դանակահարել է իր եղբորը` Վիլիկ Պ.-ին, և վիճաբանությանը միջամտած հարևան Մխիթար Մ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մխիթար Մ.-ն ոչ թե միջամտել է վիճաբանությանը, այլ կանգնած է եղել իր տան բակում, երբ իրեն է մոտեցել Էդիկ Պ.-ն, անհիմն վիճաբանել և դանակով հարվածել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիկ Պ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: