կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 20:13
Հասարակություն

Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է

Տեղադրված ռումբի մասին կեղծ հաղորդագրություններ տարածած տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 10-ին, օգոստոսի 27-ին եւ 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Կենտրոնական բաժինների սպասարկման տարածքում գտնվող գրասենյակներում տեղադրված ռումբի մասին հաղորդագրություններ էին ստացվել։ Ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում պարզվեց, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզեցին կեղծ հաղորդագրություններ տարածող անձի ինքնությունը։ 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Նժդեհի փողոցում, բերման ենթարկվեց բաժին եւ տվեց խոստովանական բացատրություններ։ Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ ՀՀ քերական օրենսգրքի 259-րդ հոդվածի` ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում տղամարդը ձերբակալվեց։

Կատարվում է նախաքննություն։