կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-04 22:31
Քաղաքական

Շարմազանովը հիասթափեցրեց լրագրողներին

Շարմազանովը հիասթափեցրեց լրագրողներին

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրուցում  ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջին հերթին մանրամասնեց, թե ինչն է պատճառը, որ գործադիրի նիստը տեւեց բավական երկար` մոտ 2 ժամ: «Ասեմ` ինչու երկար տեւեց նիստը: Որովհետեւ բավական մանրամասն քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը, ԱԺ քառօրյան: Եւ պետք է ձեզ հիասթափեցնեմ. գիտեմ, թե հատկապես ինչ եք սպասում դուք` լրագրողներդ: Այսօրվա նիստի ընթացքում կոալիցիայի, համագործակցության վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: Ես կարծում եմ, որ մինչեւ մեկ շաբաթվա ընթացքում, մյուս շաբաթվա ավարտ կունենանք որոշում: Այս պահին քննարկումները շարունակվում են»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողների դիտարկմանը` թե ինչու են ձգձգվում Դաշնակցության հետ  կոալիցիայի շուրջ բանակցությունները` Շարմազանովը  արձագանքեց. «Ի՞նչն է ձգձգվում: Իսկ ո՞վ է սահմանել կոնկրետ ժամկետ, դու՞ք: Դուք գրում եք, դուք հերքում եք, եւ հետո ասում եթ, թե ձգձգվում է: Ոչ մենք, ոչ ՀՅԴ մեր գործընկերները որեւէ կոնկրետ ժամկետ չեն նշել»: