Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի,որ քո նմանը դեռ վարչապետ է։
Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։
Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։
Դու ես բերել այդ կապիտուլյացիան։
Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։
Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ.կմ տարածք։
Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։
Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։
Դու ես «դրական ազդակ» հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։
Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։
Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն, այ աշխարհաքաղաքական մուրացկան։
Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..․
Իհարկե պետք է խնդրի։
Որ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում»։