կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 11:25
Քաղաքական

Հայրենիք պաշտպանող ես, արի հայրենիք ու այն պաշտպանի. Արթուր Խաչատրյան

Հայրենիք  պաշտպանող ես, արի հայրենիք ու այն պաշտպանի. Արթուր Խաչատրյան

«Սպուտնիկ-Արմենիա»-ի եթերում ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է քարոզարշավի ու ՀՅԴ ծրագրերի մասին:

 Թեկնածուն ցավով նշեց, որ դժվար է ծրագրային քարոզարշավ իրականացնել, թեև ՀՅԴ-ի ամբողջ նպատակը հենց դա է` քննարկումները տեղափոխել ծրագրային քննարկման դաշտ:

 «Պետք է հասկանալ, որ հասարակությունը գտնվում է էյֆորիկ բարձր ֆոնի վրա, երբ էմոցիաները գերիշխում են պարզ դատողություններին:Իհարկե կա ընդգծված ֆավորիտ հեղափոխությունից անմիջապես հետո, այնպես որ խոսքը հասցնելը դժվար է, բայց ոչ անհնարին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

 Նրա խոսքով` երբեմն ֆեյքերի միջոցով փորձ  է արվում բացասական ֆոն ստեղծել ՀՅԴ-ի համար, անգամ փորձ է արվել կոտրել իր ֆեյսբուքյան էջը:

«Զզվելի ու գաղջ մթնոլորտ է տիրում սոցիալական ցանցում, նայում ես, թե ով է նման բացասական բաներ գրում, տեսնում ես, որ ֆեյք է, նկար չունի, կամ էլ ապրում է Ամստերդամում: էդպես հայրենիք պաշտպանող ես, արի հայրենիք ու այն պաշտպանի: Ես էլ կարող էի 25 տարի առաջ Ամերիկա գնալ, կարող էի Անգլիայից չվերադառնալ: Բայց վերադարձել եմ, աշխատում եմ, փորձում եմ ինչ-որ բան անել երկրի համար: Լավ եմ անում, թե վատ` բոլորս էլ սխալական ենք, բայց գոնե երկրի ներսում ես, ու փորձում ես ինչ-որ օգուտ տալ: Ոչ թե 15 տարի առաջ գնացել ես Ամստերդամ ու ղժվժում ես, թե հեղափոխության պաշտպանն ես, բոլորը սրիկա են, բացի մեկից»,- ասաց նա: