| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ըստ լավատեղյակ աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից ղուրս գալուց հետո Ռուսաստանում համապատասխան շահագրգիռ «կենտրոնները» կանչել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին, առաջարկել ակտիվանալ հայաստանյան քաղաքական դաշտում և ստեղծել նոր կուսակցություն։ Վերջինս չի համաձայնել։ Հաջորդ առաջարկն արել են Ռոբերտ Քոչարյանին։ Նա նույնպես վերջիններիս մերժել է՝ երկու պատճառով, առաջարկել է հասնել նրան, որ Հայաստանում սահմանադրությունը չփոխվի, ապաև ասել է, որ ինքը նոր կուսակցություն այս պայմաններում չի ստեղծի։ Ընտրությունը կանգ է առել Արա Աբրահամյանի վրա։ Վերջինս համաձայնել է։ Դա է եղել պատճառը, որ սահմանադրական փոփոխությունների առաջին տարբերակում՝ ապագա վարչապետի համար ամրագրված Հայաստանում ապրելու 7 տարվա ցենզը վերջնական տարբերակում հանվել է և հանվել է Ռուսաստանի առաջարկով։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ դեպքում ևս Արայի համար հարցը փակվելու է «չորով», նպատակ կա այդ խնդիրը «կարգավորել» օրենսդրորեն և թույլ չտալ, որ Արան մտնի «մեծ» քաղաքականություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։