կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 10:18
Քաղաքական

Օսկանյանը առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին. «Հրապարակ»

Օսկանյանը առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած համառ լուրերին, թե Վարդան Օսկանյանին չի հաջողվում նոր կուսակցությունը ձևավորել, երեկ տեղեկություն ստացանք, որ նա առաջիկա օրերին կհայտարարի նոր կուսակցության մասին։ Հիշեցնենք, որ ի սկզբանե տեղեկություն տարածվեց, թե Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել ԲՀԿ խմբակցության անկախ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ միասին։ Ապա լուրեր շրջանառվեցին, թե ծրագիրը տապալվել է։ Եթե այս ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչվի, դավանափոխ եղած ԲՀԿ-ից նոր «արտագաղթ» կարձանագրվի դեպի առավել արմատական կուսակցություն, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին և նախագահականի հետ սիրախաղերին։

«Արտագաղթողների» թվում կլինեն, հավանաբար, նաև Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։ Ուշագրավ է, որ մեր հարցին՝ ճի՞շտ է, որ կուսակցություն ստեղծելու մասին առաջիկա օրերին հայտարարելու եք, Վարդան Օսկանյանը երեկ չհերքեց, այլ համբերատար լսեց հարցերն ու ասաց. «Ես հիմա շատ զբաղված եմ, չեմ ուզում խոսել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։