կարևոր
538 դիտում, 44 րոպե առաջ - 2026-09-26 13:27
Քաղաքական

Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․ ադրբեջանագետ

Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Սենց տեմպերով, որ գնաց, շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․։

Իսկ իրականում Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել, ընդ որում՝ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլ՝ քրիստոնեության առհասարակ։ Երեկվա հայտարարությունը՝ ուղղված Վրաստանի պատրիարքարանին, որտեղ կոչ էին անում չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին, դրա վառ ապացույցներից է։ Դե, ձեռքի հետ էլ չեն մոռանում Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի «ադրբեջանացման» մասին։ Այս «ինքնահնեցման»՝ զավեշտի հասնող գործընթացը ցույց է տալիս Ադրբեջանի՝ տարածաշրջանային սպառնալիք լինելու հանգամանքը, որը դեռևս շատ քչերն են գիտակցում․․․»: