Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, ինչի կապակցությամբ Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին, գրում է РИА Новости-ն։
Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով նավն իր խարիսխով վնասել է EstLink 2 մալուխը և պնդում է, որ Eagle S-ը ներգրավված է ռուսական էներգետիկ ռեսուրսները տեղափոխող տրանսպորտային միջոցների մեջ։
«ԵՄ-ն պետք է ՌԴ-ի նկատմամաբ հաստատի նոր պատժամիջոցներ», - ասել է Բերբոքը:
Նա նաև կոչ է արել մեծացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը և ավելացնել ներդրումներն ազգային պաշտպանության ոլորտում:
«Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես լավագույնս պաշտպանել Բալթիկ ծովը հիբրիդային սպառնալիքներից», - հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս ընդգծել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել Ռուսաստանի վրա և շարունակում է աճել։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արեւմտյան երկրներում հաճախ են կարծիքներ հնչում, թե հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։