Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուն կոչ է արել Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառել` ուրանի պաշարների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` Իսրայելը թույլ չի տա, որ Իրանում ատոմային զենք ստեղծվի: Ավելի վաղ ատոմային էներգիայի գծով միջազգային գործակալությունը հայտնել է, որ Իրանը ավելացրել է ուրանի հարստահարման պաշարները: Անցյալ տարի Նեթանյաուն զեկույց էր պատրաստել այն մասին, որ Իսրայելի հետախուզության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Իրանը ատոմային նախագիծ ունի, որը որպես գաղտնի մաս` մտնում է ռազմական հայեցակարգի մեջ:
«Շուտով նորանոր ապացույցներ ի հայտ կգան, որոնք կապացուցեն, որ Իրանը այս ամբողջ ժամանակ ստել է»,- ասել է Նեթանյաուն: