|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող` 26-ամյա Սերգեյ Սուդնիկովի կողմից Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկը ներխուժելու փորձ կատարելու գործով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ ռուս զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, զինծառայողը ոստիկանությունում բացատրություն է տվել և հայտնել, որ շփոթել է բնակարանը եւ վերադարձել ծառայության:
Հիշեցնենք, որ զինծառայողը փորձել էր ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: Տան անդամների հավաստիացմամբ՝ հարբած զինծառայողը պահանջել էր բացել դուռը, ինչից հետո իրենք զանգահարել էին ոստիկանություն:
Տասնօրյա ժամկետում քննչական մարմինը պետք է պարզի տվյալ միջադեպը հանցագործության հատկանիշներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ, ըստ այդմ` պարզ կդառնա՝ քրեական գործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ: