Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդու` Անդրանիկ (Անդրուշիկ) Զատիկյանի մահվան փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Մալաթիայի քննչական բաժնի պետի տեղակալ Համբարձումյանը:
31-ամյա Անդրանիկի դին հայտնաբերվել էր ավտոմեքենայի մեջ` նախօրեին: Անդրանիկ Զատիկյանը ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կառույցի ղեկավարն էր:
Հիշեցնենք, որ 2006 թ. հունիսի 22-ին Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության արդյունքում քննությամբ չպարզված անձը ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի մեքենան վարող Վահան Զատիկյանի ավագ որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի վրա: Արձակված կրակահերթի հետևանքով վերջինս, ինչպես նաև պատահական անցորդ Կարինե Սարգսյանը (1969 թ. ծնված) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էին: