Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պերմյակովը հանցագործություն կատարելու ժամանակ կա\'մ չի գիտակցել` ինչ է արել, կա\'մ էլ զոմբիացած է եղել. լրագրողներին ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ըստ նրա` վարկածը, թե Պերմյակովը սատանայապաշտ է, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրա ծնողները խարիզմատիկ եկեղեցու հովիվ են, և չի կարող նման ընտանիքում մեծացած երեխան լինել սատանայապաշտ: Ավելին, ըստ Ամարյանի, Պերմյակովը նույնպես այդ եկեղեցու հետևորդ է:
«Ճիշտ է, նրա եղբայրը դատված է, սակայն դա լրիվ ուրիշ պատմություն է. սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Իսկ այն, որ Պերմյակովի ուղեղը լվացած է եղել, դա էլ է փաստ: Եթե հետևենք դատավարության ընթացքին, Պերմյակովի վարքին, կտեսնենք, որ նրա աչքերում բացակայում է «հասկացողությունը», նրա հայացքը դատարկ է, կարծես այդ ամենն իրեն չի վերաբերում»,- ասաց Ամարյանը:
Yerkir.am-ի հարցին, թե այսինքն` կարո՞ղ ենք բացառել, որ խարիզմատիկ եկեղեցու հետևորդը կարող է նման քայլի դիմել` կրոնական հողի վրա, այսինքն` այնտեղ չկա՞ «զոհաբերության» գաղափարը, Ամարյանը պատասխանեց, թե ոչինչ բացառել պետք չէ: «Խնդիրն այն է, որ ցանկացած աղանդ տանում է զոմբիացման, իսկ զոմբիացած մարդու վարքը դառնում է անկառավարելի: Ի դեպ, խարիզմատիկ եկեղեցին չի ընդունում «զոհաբերության» գաղափարը»,- ասաց նա: