Փոխարժեքներ
24 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հունվարի 30-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ «Որսկան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 144-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքերում «Տոյոտա Պրադո» մակնիշի 55 UU 008 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 4 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1968 թ. ծնված Ս. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: