Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փրկարար ծառայությունը հունիսի 20-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացել, որ Կոշ-Արուճ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34ZQ341 պետհամարանիշով (վարորդ` Կ. Մ., ծնվ. 1992թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել (մոտ 150 մ) հարակից ձորակը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ի. Ե.-ը (ծնվ. 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ իրականացրել հերթապահություն:
Ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները ուղեւորի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ միջին ծանրության: