| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Յունիբանկը» շարունակում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի գործառույթների ընդլայնումն ու օգտագործման որակի ու հարմարավետության բարձրացումը հաճախորդների համար: Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից` ինտերնետին միացված համակարգչի միջոցով:
Այսինքն, համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, հնարավորություն տալով, առանց բանկ այցելելու, իրականացնել գործարքներ, աշխատել վճարային փաստաթղթերի հետ, ստանալ քաղվածքներ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի առավելությունն օգտագործման պարզությունն է. այն չի պահանջում հատուկ ծրագրի ներդրում` հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով: Եթե հաճախորդի մոտ ծագում են համակարգի օգտագործման հետ կապված հարցեր, ապա նա կարող է օգտվել օգնության հնարավորությունից` սեղմելով հարցականի նշանը:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է պարզապես դիմում ներկայացնի բանկին` համակարգում գրանցվելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը: Սակագները բավականին մատչելի են` ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանված է 10 000 ՀՀ դրամ տարեկան, ոչ ռեզիդենտ անձանց համար` 50 000 ՀՀ դրամ տարեկան: «Յունիբանկ»-ի «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հանրահայտ հավաստագրի միջոցով: Հաճախորդի նույնականացումն իրականացվում է հաճախորդի ծածկագրի, գաղտնաբառի և գաղտնի բանալու ստուգման միջոցով:
«Յունիբանկ»-ն ակտիվ զարգացնելու է այս ուղղությունը` առաջարկելով սպասարկման ժամանակակից լուծումներ, որոնք կխնայեն հաճախորդի ժամանակը և գործարք կատարելու համար կազատեն նրան բանկ այցելելու անհրաժեշտությունից: Բանկը ձգտելու է որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին սպասարկվել իրենց նախընտրելի ժամանակ և իրենց համար հարմար վայրում: