|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձավ ռուս-ադրբեջանական հարաբերություններին և դրանց համատեքստում հայկական կողմի կարգավիճակին:
«Ադրբեջանը չի էլ ուզում դառնալ ԵՏՄ անդամ: Ռուսաստանի` ադրբեջանական կողմին զենք վաճառելը չի կարող ռուս-ադրբեջանական հարաբերությունները լուրջ փոփոխությունների ենթարկել: Զենքի վաճառքը առանց այն էլ կար, շարունակվում է»,- ասաց նա` հավելելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք էլ չեն եղել բարձր մակարդակի վրա: «Հայաստանը Ռուսաստանի համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` սիտուացիոն հաճախորդ»,- շեշտեց բանախոսը:
Նավասարդյանի կարծիքով` ի սկզբանե սխալ է կատարվել, և Ռուսաստանը չպետք է գնար այդ քայլին ու զենք վաճառեր: «Զենք վաճառողը կախման մեջ է գցում գնորդին: Պահեստամասերի խնդիր կա, էլ չասեմ` քաղաքական կախվածությունը»,- ասաց նա: