|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եգիպտոսում 8 թանգարանային աշխատակից կկանգնի դատարանի առջեւ` Թութանհամոնի դիմակի մորուքը սոսնձով ամրացնելու համար: Վարկածներից մեկի համաձայն` դիմակի վրայից պատահաբար պոկվել է մորուքը կամ այն պարզապես ընկել է` չափազանց հին լինելու պատճառով: Քննիչները պարզել են, որ աշխատակիցները շատ են շտապել եւ 4 անհաջող փորձերից հետո վերջապես մեծ քանակի սոսնձով ամրացրել են մորուքը: Նրանց մեղադրում են մասնագիտական պարտականությունները չկատարելու եւ չափանիշները խախտելու մեջ:
Մորուքը վերջնական վերականգնել են գերմանացի մասնագետները` մաքրելով սոսինձը:
Թութանհամոնի դիմակը Կահիրեի հարստություններից մեկն է, որ գրավում է զբոսաշրջիկներին: Այն շուրջ 3 հազար տարեկան է:
