Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016-ի հունիսի 14-ին Անգոլայի 34-ամյա քաղաքացու կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատվելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Բոբ Ժոաո Դոնգալան 2016թ. հունիսի 14-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում գտնվող` ՀՀ –ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 40-րդ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի հատվածով ոտքով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից անցել Հայաստանի տարածք: Դոնգալան բռնվել է հունիսի 15-ին` ժամը 01:30-ին, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:
Անգոլայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ բռնվելուց հետո սահմանախախտը պարզաբանել էր, որ Անգոլայի քաղաքացի է, 1982թ. ծնված, մտադիր է եղել Հայաստանով հասնել Անգոլա: Զննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ուսապարկ, որում եղել են նրա անձնական իրերը` թաց վիճակում, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և բջջային հեռախոս` պոլիէթիլենային թաղանթի մեջ: