Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հանովերի դաշնային դատարանում նոյեմբերի 1-ին տեղի կունենա Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ առաջին դատական նիստը: Այս մասին գրում է «Ria novosti»-ն: Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Վուլֆը առաջին նախագահն է Գերմանիայի պատմության մեջ, որ մեղադրյալի աթոռին է նստում:
Նախապես դատախազությունը պետության նախկին ղեկավարին բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել, դատական կոլեգիան, սակայն, հիմնավորված է համարել մեղադրանքների մի մասը միայն, կաշառակերությունն էլ փոխարինվել է անձնական շահի նպատակով պաշտոնական դիրքի չարաշահում կետով: Նախկին նախագահը հիշյալ գործով միակ մեղադրյալը չէ:
Քրիստիան Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը լքել էր 2012թ. ձմռանը՝ նույն կասկածանքի պատճով, որի համար այժմ մեղադրյալի աթոռին է: Նշենք, որ խոսքը «նախագահի համար» չնչին գումարի մասին է՝ մոտ 1000 եվրոյի: