|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հին Եգիպտոսի փարավոն Թութանհամոնն ամենայն հավանականությամբ մահացել է արյան վարակի հետևանքով, որը ստացել է ոտքի կոտրվածքի ժամանակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Daily Star պարբերականը:
Գիտնականների տեղեկացմամբ՝ մինչ օրս Եգիպտոսի 19-ամյա կառավարչի մահվան պատճառը մնում էր չբացահայտված, քանի որ նրա մարմնի վրայի վնասվածքները միաժամանակ կարող էին հարձակման կամ դժբախտ պատահարի հետևանք լինել:
Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, Թութանհամոնը կոտրել է ոտքը՝ ընկնելով կառքից և մահացել դեպքից երկու օր անց՝ վերքից անցած վարակի հետևանքով: Վերոհիշյալ վարկածն անուղղակիորեն հաստատում է նաև փարավոնի ԴՆԹ-ի նորագույն հետազոտությունը:
«Մոտ ապագայում մենք կպարզենք՝ նա վարակ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եթե ունեցել է, ապա դա կհաստատի վարկածը, որ նա մահացել է դժբախտ պատահարի՝ կառքից ընկնելու հետևանքով»,- մանրամասնել է հետազոտողներից մեկը:
Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի: