կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 12:58
Մշակույթ

Լևոն Իգիթյանն անկեղծացավ` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետին չի բարևում

Լևոն Իգիթյանն անկեղծացավ` Երևանի նախկին գլխավոր ճարտարապետին չի բարևում

Այսօր լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպվել, որի ընթացքում Արամի 30 հասցեում գտնվող կարմիր շենքը քանդելու վերաբերյալ ճարտարապետներն իրենց տեսակետներն էին հայտնում:

Ճարտարապետ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցություն անդամ Լևոն Իգիթյանը նշեց, որ զուր աղմուկ են բարձրացրել, քանի որ շենքն ամենևին էլ հուշարձան չէ /քննարկումն ամբողջությամբ` այստեղ/: Ավելին` նա նշեց, որ պետք է արժեք ներկայացնող շենքերի համար պայքարեն, օրինակ` Աֆրիկյանների տան:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` Աֆրիկյանների շենքը վաղուց ապամոնտաժվել է, Իգիթյանը նախ պատասխանեց հարցով. «Էն Տերյանի վրայինը չի՞ Աֆրիկյանները»: Այնուհետև անկեղծացավ` նշելով. »Էն ժամանակվա գլխավոր ճարտարապետի հետ իրար չեն բարևում: Աֆրիկյանների դիմացի շենքը 3 մետրից ավելի առաջ է եկել: Ինչի՞ չեք հարցնում` ո՞վ արեց դա: Նախկին գլխավոր ճարտարապետն էր, չէ՞: Բա ինչի՞ ոչ մեկ չբարձրաձայնեց էդ մասին»:

Իսկ թե Երևանի նախկին որ ճարտարապետին նկատի ուներ, Իգիթյանը չպարզաբանեց: