Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ Կոմպոզիտորների միության համագումարում ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Ելույթ ունեցող Մարտին Վարդազարյանը նշեց, որ ստեղծագործողը եւ անհատականությունը տարբեր բաներ են:
«Որպես ստեղծագործող` ես հաճույքով եմ լսում եւ կատարում միության նախագահի գործերը: Երեկ նա ասաց, որ ինքը երջանիկ կլիներ, եթե հրաժեշտ տար միության նախագահի իր պաշտոնին: Եկեք տանք նրան այդ երջանկությունը, քանի որ դրանից մեր ազգը կշահի: Պետք է նշեմ, որ որքան էլ նրան հարգեմ` որպես ստեղծագործողի, մենք իրար չենք բարեւում, համենայն դեպս ես իրեն չեմ բարեւում»,- ասաց Վարդազարյանը` հավելելով, որ Ամիրխանյանը շատ լավ գիտի դրա պատճառը:
Հենց այդ պահին Ամիրխանյանը պնդեց, որ բոլորի ներկայությամբ Վարդազարյանը պատմի այդ դեպքի մասին, ինչին վերջինս դեմ չէր:
Վարդազարյանը դիմեց դահլիճում ներկա գտնվողներին. «Դուք թոռներ ունե՞ք…Դուք կներե՞ք այն մարդուն, որը ձեր թոռան արցունքների պատճառն է… Տարիներ առաջ թոռանս հետ որոշեցինք գնալ համերգի, որի ժամանակ պետք է հնչեին նաեւ Ամիրխանյանի գործերը: Մուտքի մոտ ինձ հարցրեցին, թե արդյոք հրավիրատոմս ունեմ: Ամիրխանյանը եւս կանգնած էր, ես ասացի. «Ռոբե'րտ, ուզում եմ ներկա լինել համերգին, բայց ինձ ոչ ոք հրավիրատոմսի մասին ոչինչ չի ասել»: Ի պատասխան` Ամիրխանյանը պարզապես ասաց. «Իսկ Դուք հետաքրքրվեիք»: Ես այդ պահին թոռանս աչքերում տեսա վիրավորանքից ծնված արցունքներ, որի համար ես նրան երբեք չեմ ների»:
Երբ Վարդազարյանն ավարտեց խոսքը, դահլիճը ծափահարեց: