Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացել է, որ ընթացիկ՝ 2016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով։ «Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով։ Ի դեպ, նշված պետական պարտքից
Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ արտաքին պետական պարքից 487 մլն 900 հազար դոլարը գոյացել է անցած տարվա ընթացքում։ Ի դեպ, նշենք նաև, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը սրընթաց սկսեց աճել 2008-ի միջազգային տնտեսական ճգնաժամից հետո։ Օրինակ՝ 2008-ի գարնանը, այսինքն՝ մինչև տնտեսական ճգնաժամի մեկնարկը Հայաստանի արտաքին պարտք կազմում էր 1 միլիարդ 550 մլն դոլար։ Իսկ արդեն 2009-ի վերջին Հայաստանի պետական արտաքին պարտքը հասել էր 3 մլրդ դոլարի։ Հաջորդած տարիներին ՀՀ իշխանությունները մի փոքր դանդաղեցրին պետական արտաքին նոր պարտքերի ներգրավման գործընթացը, բայց անցած տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը կրկին սկսեց մեկը մյուսի ետևից պարտքեր վերցնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։