|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Yerevan.today»-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հերթական անգամ սուտ է ասել և դարձյալ՝ իրեն նախորդած ժամանակների վերաբերյալ։ Այս անգամ՝ կեղծիքը վերաբերել է ՀՀ պետական պարտքին։
Նա, մասնավորապես, ասել է․ «Մեզ մեղադրում են, որ 2018 թվականից Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում է երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, Հայաստանի պետական պարտքը աճել է 6․6 անգամ և 5․8 անգամ։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պետական պարտքը՝ ներառյալ արտաքին պարտքը աճել է 6․6 անգամ, Սերժ Սարգսյանի օրոք աճել է՝ 5․8 անգամ»։
Պետական պարտքի թվերին բազմիցս անդրադարձել ենք։ Եվ այսպես, ՀՀ 4 ղեկավարների օրոք պետական պարտքն ունեցել է հետևյալ չափը․

Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությամբ, պետական պարտքն ավելացել է ոչ թե 6,6 անգամ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ մոտ 2,2 անգամ կամ 121 տոկոսով։ Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի համեմատությամբ, պետական պարտքն աճել է ոչ թե 5,8 անգամ, այլ՝ մոտ 4 անգամ՝ 299 տոկոսով։ Իր՝ Փաշինյանի օրոք, Սերժ Սարգսյանի համեմատությամբ, մոտ 2,1 անգամ՝ 111,5 տոկոսով։
Սակայն պետք է նշել, որ եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք, 2,2 անգամ աճելով, պետական պարտքը դարձել է ընդամենը 1,7 մլրդ դոլար, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 14 մլրդ 330 մլն դոլար։
Ի դեպ, հենց երեկ՝ նոյեմբերի 19-ի նիստում, ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց երկու նոր վարկի՝ շուրջ 270 մլն եվրո ընդհանուր արժեքով»։