Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու վարկային համաձայնագրերի, որոնք հաջորդ քառօրյայում կքննարկվեն եւ, ամենայն հավանականությամբ, կվավերացվեն Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում:
Դրանց արդյունքում Հայաստանի արտաքին պարտքը կավելանա եւս 180 միլիոն դոլարով, կամ ավելի ստույգ՝ 100 միլիոն դոլարով եւ 60 միլիոն եվրոյով:
Առաջին վարկային համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013թ. նոյեմբերի 18-ին:
Այս պայմանագրով բանկը «Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի» ֆինանսավորման նպատակով տրամադրում է 60 միլիոն եվրո վարկ, որով պետք է կառուցվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Մարալիկ-Գյումրի հատվածը:
Իսկ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014թ. մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրով ԱԶԲ-ն հատկացնում է 100 միլիոն դոլար, որով պետք է կառուցվի Թալինից Մարալիկ հատվածը եւ կատարվեն մի շարք նախագծահաշվարկային աշխատանքներ, խորհրդատվություն եւ աուդիտ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում