կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 16:18
Քաղաքական

Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կդրվեն 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին

Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի կդրվեն 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին

Այսօր հանրությանը և Հայաստանի նախագահին է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մշակած` Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

 

Panorama.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես անդրադառնալով Հայաստանում կառավարման համակարգին, հայտարարել է, որ մասնագիտական հանձնաժողովում վերջնական միասնական դիրքորոշում չի դրսևորվել կառավարման համակարգի վերաբերյալ, և հանձնաժողովը փորձել է առաջադրել մոտեցումը հետևյալ սկզբունքով` կա կառավարման գործող համակարգ, որը պետք է բարեփոխվի:

 

Նախապես ծրագրված էր, որ հայեցակարգի ավարտուն տեսքը պետք է ներկայացվի ապրիլի 20-ին, սակայն հանձնաժողովը խնդրել է նախագահին` հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 1-ը, ինչին Սերժ Սարգսյանը համաձայնել է:

 

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական: Մանրամասներն՝ այստեղ: