|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստորեն ճիշտ էր. Մի քանի օր առաջ տեղեկություն էի ստացել, որ օրվա իշխանությունները պատրաստվում են օտարել (վաճառել) ԵՊՀ-ի որոշ հատվածը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ նույն աղբյուրների, օտարված (վաճառված) տարածքում գնորդը պատրաստվում է հյուրանոց կառուցել:
Ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցման, ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն հաստատում է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է:
Դե ինչ: Եթե սրանք մի բան են քննարկում, ուրեմն անպայման վաճառելու են: Չեն կարող չվաճառեն: Այսպիսին է այս իշխանությունը: Եթե 187 գյուղի, 6 քաղաքի կորուստը մարսեցին, ապա ԵՊՀ-ի մի հատվածի վաճառքն ի՞նչ է, որ չմարսեն»: