ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ, չնայած համաշխարհային հանրության բոլոր մտավախություններին, ամերիկյան ուժերի ռազմական դասավորությունը քննարկման փուլում է և շուտով կավարտվի:
Երկուշաբթի լրագրողներին տված հարցազրույցում Ջոն Քիրբին ասել է. «Աշխարհում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուսումնասիրումից հետո որոշում կկայացվի ուժերի վերադասավորության և միջազգային մակարդակով դրա փոփոխության վերաբերյալ»։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, սակայն այն վայրերը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորները, նավերն ու ինքնաթիռները, կարող են փոխվել:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Չինաստանն անվանել է «աճող սպառնալիք» Ամերիկայի համար: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը նույնպես ԱՄՆ-ի հետ առճակատվող ուժ է: Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է հակազդի Հյուսիսային Կորեայի և Իրանի սպառնալիքներին: