Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի առաջին մրցաշարում ` Ավստրալիայի բաց առաջնությունում այսօր ընթանում են առաջին փուլի վերջին հանդիպումները:
Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը հենց առաջին փուլից լքեց պայքարը: Իսպանացի թենիսիստը 7:6(6), 4:6, 3:6, 7:6(4), 6:2 հաշվով պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին:
Անգլիացի Էնդի Մարեյը 6:1, 6:2, 6:3 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին և դուրս է եկել 2-րդ փուլ: