Australian open-ի կիսաեզրափակչի առաջին մասնակիցը դարձավ չինուհի Նա Լին` 2 սեթերի արդյունքում 6:2, 6:4 հաշվով առավելության հասավ 23-ամյա գերմանուհի Անդրեա Պետկովիչի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Նա Լիի հակառակորդը կլինի դանիացի Կարոլին Վոզնյացկին, ով առավելության հասավ Ֆրանչեսկա Սկիավոնայի նկատմամբ` 3:6, 6:3, 6:3 հաշվով։
Աշխարհի 2-րդ ուժեղագույն թենիսիտ, շվեցարացի Ռոջեր Ֆեդերերը շարունակում է իր վստահ ելույթները։ 29-ամյա շվեցարացին 3 սեթերի արդյունքում վստահ հաղթանակ տոնեց (6:1, 6:3, 6:3) իր հայրենակից 25-ամյա Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ: