Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչը խոսել է իր մարզավիճակի և սպասումների մասին:
«Չեմ կարծում, որ ես առավել լարված եմ, քան մյուս թենիսիտները: Բաց առաջնության մեկնարկից առաջ ամեն ինչ գտնվում է մի հարթության վրա: Ես գիտակցում եմ, թե ինչ պետք է անեմ: Պարզապես ցանկանում եմ խաղալ և քայլ առ քայլ հասկանալ, թե ինչի եմ ընդունակ: Ավստրալիայի Բաց առաջնությունը ինձ համար ամենահաջող մրցաշարն է «Մեծ սաղավարտում»: Սակայն այստեղ հաճախ են անակնկալներ լինում: Հենց Մելբուռնում են այնպիսի թենիսիտները հասնում եզրափակիչ, որ կանխագուշակելն անհնար է:
Վերջերս փոխել եմ ռակետս և առաջին անգամ եմ խաղալու դրանով: Պետք է շատ ուշադիր լինեմ»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը: