կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 09:54
Սպորտ

Australian Open

Australian Open
Ավարտվեց առաջին փուլի ամենալարված և անզիջում հանդիպումը, որը տևեց 4 ժամ 47 րոպե։ Հինգ սեթերի արդյունքում Դավիթ Նալբանդյանը (Արգենտինա) առավելության հասավ ավստրալիացի Լլեյթոն Հյուիթի նկատմամբ 3:6, 6:4, 3:6, 7:6 (7/1), 9:7 հաշվով։ Հաջորդ փուլում Դավիթը կմրցի 20-ամյա լիտվացի թենիսիտ Ռիչարդ Բերանկիսի հետ։ Բելգիացի Կիմ Կլիյստերսը ջախջախիչ հաղթանակ տոնեց ռուսաստանցի Դինարա Սաֆինայի նկատմամբ։ Երկու սեթերի արդյունքում 6:0, 6:0 հաշվով նա դուրս թողեց Սաֆինային առաջին իսկ փուլից։ Հաջորդ փուլում Քիմի մրցակիցը կլինի 22- ամյա իսպանացի թենիսիստուհի Կարլա Սուարես Նավարոն։ Australian Open -ի երկրորդ օրն էլ չանցավ առանց անակնկալների։ Ռուս թենիսիտուհի 22-ամյա Եկատերինա Մակարովան դժվարին պայքարում, երեք սեթերի արդյունքում (3:6, 6:4, 10:8), անսպասելիորեն առավելության հասավ աշխարհի նախկին ուժեղագույն թենիսիտուհի, այս մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ սերբիացի Անա Իվանովիչի նկատմամբ։ Հանդիպումը տևեց 2 ժամ 46 րոպե։