Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտ է ներկայացրել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ին` իր կողմից թողարկված անվանական սովորական բաժնետոմսերը երկրորդային (B) հարթակում ցուցակելու համար: Գործընթացը հնարավորություն կտա սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում:
Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և նախատեսում է ցուցակել դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:
Հիշեցնենք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 24-ին «Յունիբանկը» հաջողությամբ ավարտեց սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Արդյունքում կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված էր «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: 2015թ.-ին «ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը բանկը լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում:
Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:
2015թ.-ի դեկտեմբերին Moody\'s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց Յունիբանկի վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն: