|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Յունիբանկը հայտնում է իր Խորհրդի կազմում Դավիթ Փափազյանին` որպես անկախ անդամ ընդգրկելու մասին: Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով և ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Լոնդոնում:
Որպես ինվեստիցիոն բանկիր աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում, այժմ կապիտալի կառավարման անկախ մասնագետ է:
Դավիթ Փափազյանը գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po - Institut d'études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան: Ներկայումս Յունիբանկի Խորհրդի կազմը հետևյալն է` Գագիկ Զաքարյան /Խորհրդի նախագահ/, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, ԴավիթՓափազյան /Խորհրդի անդամներ/: