կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-30 17:40
Հասարակություն

Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ` «Էներգանորոգում» ԲԲԸ-ում

Առանձնապես խոշոր չափերով յուրացումներ` «Էներգանորոգում» ԲԲԸ-ում

2018 թվականի հուլիսի 3-ի ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գրությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հաղորդման հիման վրա ուսումնասիրվել են գրության մեջ ներկայացված հանգամանքները և դրան առնչվող փաստաթղթերը: Ուսոմնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2007 թվականից վերանորոգման նպատակով «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տարածքում գտնվող՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին պատկանող ավտոտրանսֆորմատորից բացակայել են մոտ 26.1 տոննա պղնձե փաթույթներ, որոնց արժեքը միայն որպես մետաղի ջարդոն կազմել է 52.000.000 ՀՀ դրամ։ Նշված փաթույթների բացակայության վերաբերյալ, սակայն, 2007-2016 թթ. գրություններում և ակտերում որևէ հիշատակում չի եղել: Բացի այդ «Էներգանորոգում» ԲԲԸ-ի արտադրամասի տարածքի զննմամբ պարզվել է, որ այդտեղ հնարավոր է մուտք գործել միայն հատուկ անցագրերով։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են «Էներգանորոգում» ԲԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ փաստի առթիվ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։