Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաջողությամբ ավարտվեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակում: Տեղաբաշխումն անցկացվեց սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2015թ.-ի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Կնքվեց 186 գործարք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ տեղաբաշխվեց 2,454,668,330 ՀՀ դրամ գումարի 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս:
Բանկը տեղաբաշխման էր ներկայացրել բաժնետոմսերը 100 ՀՀ դրամ անվանական արժեքով, տեղաբաշխման ընթացքում բաժնետոմսի գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, շուկայի դրական արձագանքն ու հասարակության հետաքրքրվածությունը բանկի բաժնետոմսերով մեկ անգամ ևս փաստում են «Յունիբանկի» հանդեպ հաճախորդների և ներդրողների ունեցած վստահության մասին:
«ՄԵՐԿՈՒՐԻ» ամենամյա մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ն լավագույնը ճանաչվեց Հայաստանի «Ժողովրդական բանկ» անվանակարգում: Հասարակության համար բանկային ծառայություններն ավելի հասկանալի և դյուրին դարձնելու նպատակով, Յունիբանկի ձեռնամուխ եղավ «Ժողովրդական բանկ» նոր հեռուստածրագրի թողարկմանը: Յուրաքանչյուր հաղորդմանը բանկի մասնագետները կպարզաբանեն թե ինչպես ճիշտ օգտվել օգտվել բանկային ծառայություններից, գրագետ կառավարել փողը,պլանավորել ծախսերը և խնայողություններ անել: Այսօր «Յունիբանկի» սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 50 պրոմո կետ:
Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի: 2015թ.-ի հունվար-սեպտեմբեր ամսիների տվյալներով, «Յունիբանկը» պետական բյուջե է փոխանցել մոտ 1,7 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 53-րդ տեղը: 2015թ.-ի դեկտեմբերին Moody\'s Investors Service միջազգային գործակալությունը հաստատեց «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը թողնելով անփոփոխ` կայուն:
Նշենք նաև, որ «Յունիբանկը» դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները: